Հնդկաստանում հեղեղների հետեւանքով առաջացած տարերային աղետներից առնվազն 60 մարդ է զոհվել, փոխանցում է Gazeta –ն՝ վկայակոչելով DD News-ը։

Հորդառատ անձրեւները տեղացել են Թամիլանդ նահանգում, որտեղ ապրում է ավելի քան 70 մլն մարդ։

Մի շարք շրջաններում վարարարումներից զոհվել են տասնյակ մարդիկ։

Անձրեւները խախտել են կյանքի առօրեական ռիթմը ողջ նահանգում՝ առաջ բերելով խցանումներ եւ երկաթուղային հաղորդակցման խնդիրներ։ Ըստ օդերեւութաբանների՝ անձրեւները շարունակվելու են դեռ 3 օր։