Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ ահաբեկչության դեմ անհրաժեշտ է պայքարել միասին, եւ որ դա քննարկվելու է փակ հանդիպման ժամանակ։

«Ֆրանսիայի վերջին ողբերգական իրադարձությունները խոսում են այն մասին, որ մենք վաղուց պետք է դա անեինք՝ միավորեինք մեր ջանքերը այդ չարիքի դեմ պայքարում»,- ասել է Պուտինը Քեմերոնի հետ հանդիպման ժամանակ։

Բրիտանիայի վարչապետն իր հերթին ցավակցություն է հայտնել ռուսական  կողմին Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ «Մենք հանդիպում ենք Փարիզի սարսափելի դեպքերից հետո եւ, ինչպես ասացինք, պետք է միասնական աշխատենք ահաբեկչությունն արմատախիլ անելու համար»,- ասել է Քեմերոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։