Նախապես վճարված գազի ծավալը Ուկրաինային կբավականացնի 4 օր, իսկ նոր վճարումների մասին տեղեկություններ դեռ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ «Ուկրաինային գազ մատակարարելու հիմնական խնդիրը մեր ուկրաինացի գործընկերների ֆինանսական միջոցների պակասն է։ Ուկրաինան վերջին օրերին նվազագույնի է հասցրել ներկրման ծավալները։ Դա հնարավորություն է տվել Ուկրաինային որոշ ժամանակով երկարաձգել մատակարարումները։ Սակայն անգամ նման ցածր մակարդակի վրա նախապես վճարած գազի ծավալը կբականացնի 4 օր, եւ մենք տեղեկություններ չունենք, որ Ուկրաինայի «Նավթոգազը» մտադիր է լրացուցիչ միջոցներ հատկացնել»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ «Ուկրտրանսգազը» հայտնել է, որ Ուկրաինան նոյեմբերի 16-ին ներկրել է 8.8 մլն խ/մ։ Ինչպես երեւում է վիճակագրական տվյալներից, նոյեմբերի 10-15-ը ներկրման ծավալները կազմել են 2-6 մլն խ/մ։





























