Տոմսկում մի 22 տարեկան տղամարդ ամուսնացել է պիցցայի հետ: Ճիշտ է, նման հարսնացուի հետ ներկայացած փեսացուին չեն թողել, որ ԶԱԳՍ մտնի, բայց հարսանեկան արարողությունն այնուամենայնիվ կայացել է սրճարանում, հայտնում է «Նորություններ Տոմսկում» ինտերնետային պորտալը:

Այս մտահղացումը տղամարդու մոտ ծնվել էր այն բանից հետո, երբ նա հասկացել էր, որ շատ հոգնել է մենությունից ու մշտական կողակցի բացակայությունից: «Մի պահ ես գիտակցեցի, որ իմ ընկերների մի կեսը բողոքում է ընտանեկան կյանքից, իսկ մյուս կեսը՝ դրա բացակայությունից: Մարդկանց միջեւ սերը շատ բարդ ու անկանխատեսելի է, իսկ սննդի նկատմամբ սերը հավերժ է: Պիցցան չի մերժի ու չի դավաճանի, իսկ ես նրա անկեղծորեն սիրում եմ »,- խոստովանել է նա:

Երիտասարդ տղամարդու ու նրա սիրեցյալի պսակադրությունը կատարվել է պիցցերիայում: ԶԱԳՍ-ի աշխատողների փոխարեն ամուսնության վկայագիրը տղային են հանձնել ընկերության խոհարարներն ու մենեջերները: Փեսացուն լուսանկարվել է՝ ձեռքերին բռնած իր հարսնացուցին: