Նոր Նորքի երկրորդ զանգվածի Մոլդովական փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակի մոտ օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել: Վիճաբանություն է եղել մի կնոջ եւ տղամարդու միջեւ, որն ավարտվել է դանակահարությամբ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նոյեմբերի 14-ին` լուսադեմին նշված հասցեում մի կին ու տղամարդ վիճել են, որի ժամանակ տղամարդը դանակահարել է կնոջը: Վնասվել է կնոջ թեւը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու ինքնությունը դեռ չի պարզվել:

Դանակահարողի ինքնությունը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվել: Դեպքի վերաբերյալ դեռեւս այլ մանրամասներ չկան: