Ադրբեջանում վերջին տարիներին տարօրինակ միտում է նկատվում. ավելի ու ավելի շատ աղջիկների են սկսել տղամարդու անուններով կոչել:
Minval.az-ը, վկայակոչելով Report-ին, գրել է, որ վերջին 5 տարիներին Ադրբեջանում 4.201 տղայի եւ 8 աղջկա Հասան են կոչել, իսկ 2 աղջկա՝ Հասանաղա:
Բացի այդ, 760 աղջկա եւ 7 տղայի կոչել են Այգյուն, 172 տղայի եւ 4 աղջկա՝ Սահավաթ, 288 տղայի եւ 3 աղջկա՝ Ադալեթ, 2.802 տղայի եւ 25 աղջկա՝ նուրլան, 454 տղայի եւ 4 աղջկա՝ Ռովշան, 13.902 տղայի եւ 23 աղջկա՝ Հուսեյն, 23 աղջկա՝ Մագոմեդ, շուրջ 20.000 աղջկա եւ 86 տղայի՝ Զահրա:
Նշենք, որ վերջին 5 տարիներին ոչ ոք իր երեխային չի կոչել ադրբեջանական այնպիսի բանաստեղծների անուններով, ինչպիսիք են Նիզամին Ֆիզուլին, Նասիմին եւ Մեհսեթին:





























