Թուրքիայի Այնթափ քաղաքում վիճաբանության ժամանակ տղամարդը նախ կրակել է 30-ամյա կնոջ վրա, այնուհետ դանակով կտրել կոկորդն ու հեռացել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Այնթափում բնակվող մեկ երեխայի մայր 30-ամյա Լեյլա Յ.-ն 4 տարի առաջ բաժանվել էր ամուսնուց, որից հետո սկսել էր ընկերություն անել Մամհուդ Զ.-ի հետ։
Նոյեմբերի 15-ի երեկոյան Մահմուդ Զ.-ն վիճել է Լեյլայի հետ։ Վեճը թեժացել է եւ Մահմուդը 11-ամյա երեխայի աչքի առաջ կրակել է Լեյլայի վրա, որից հետո դանակով կտրել նրա կոկորդն ու հեռացել։
Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել Մահմուդ Զ.-ին։





























