Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել, որ Նշավան գյուղից իրենց է զանգահարել մի քաղաքացուհի եւ օգնություն խնդրել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն ձեռքերով եւ ոտքերով հարվածել է իր հորաքրոջ` 1956 թ. ծնված Անահիտ Գ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Անահիտ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Արտյոմ Գ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:





























