Հայաստանը Եվրասիական միության միակ երկիրն է, որը բյուջեի սեկվեստր չի իրականացրել: Այդ մասին նոյեմբերի  16-ին խորհրդարանում 2016թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Դա կապված է ԱԱՀ եւ ներմուծման տուրքերի գծով` բյուջեի եկամտի կրճատման հետ:  2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին երրորդ (ԵԱՏՄ-ից դուրս) երկրներից Հայաստան ներմուծումը կրճատվել է 41 տոկոսով:

«Այնուամենայնիվ, մենք ԵԱՏՄ-ի միակ երկիրն ենք, որտեղ գործը չհասավ բյուջեի կրճատմանը, որովհետեւ առայժմ ներքին ռեսուրսների հաշվին վերահսկում ենք իրավիճակը», - ասել է Խաչատրյանը: