Երեւանի Ազատության պողոտայիշենքերից մեկում նոյեմբերի 16-ին կախված հայտնաբերված 29-ամյա Լիդա Աղեկյանը վերջերս էր բաժանվել ընկերոջից:

NEWS.am-ի տեղեկություններով՝  նշանադրության օրը նշանակված է եղել, սակայն նրանք բաժանվել են, չեղյալ են հայտարարել նշանադրությունը, ինչը նրան հոգեկան ծանր ապրումների մեջ է գցել:

Շենքի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասել էր, որ լսել է, որ Լիդա Աղեկյանը ինքնասպանություն գործելուց առաջ հաղորդագրություն է գրել ընկերոջը` ասելով, որ ինքնասպան է լինելու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի բնակարաններից մեկում նոյեմբերի 16-ին, հայտնաբերվել է 29-ամյա կնոջ դի՝ կախված վիճակում:

Լիդա Աղեկյանը ապրում էր հորաքրոջ տանը, ծնողները ՌԴ-ում են: Ինքնասպանություն գործելու պահին տանը մենակ է եղել։