Իտալիայում խիստ վերահսկողություն է սահմանվել կայարաններում եւ օդանավակայաններում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ուժեղացվել է հանրային վայրերի պահպանությունը, մեծացվել է ճանապարհային պարեկների թիվը: Փաստաթուղթ ստուգելու համար ավելի հաճախ են կանգնեցնում ավտոմեքենաները: Դեսպանատների եւ վարչական շենքերի պահպանության գործում լրացուցիչ զինվորականների են ներգրավել:

ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոն հայտարարել է, որ երկրում տագնապի երկրորդ աստիճան է հաստավել: Այդ մակարդակը նախորդում է բարձրագույնին, որը հայտարարվում է արտակարգ իրադարձությունների, ահաբեկչությունների եւ հարձակումների դեպքում:

Հատուկ վերահսկողություն է սահմանվել Վատիկանում: Սուրբ Պետրոսի հրապարակում բազմաթիվ ոստիկանների են տեղակայել: