Ձյան առատ տեղումների պատճառով Ռազմավիրական ճանապարհին երթեւեկության արգելքի պատճառով Հյուսիսային Օսիայի անցակետում ավելի քան 80 բեռնատար է կուտակվել: Այս մասին հաղորդել է արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը:
Ձյան տեղումների պատճառով նոյեմբերի 16-ի երեկոյան մաքսակետում արգելվել է Վլադիկավկազ-Լարս ճանապարհահատվածով բեռնատարբերի տարանցիկ երթեւեկությունը՝ մինչեւ հատուկ կարգադրությունը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, 85 բեռնատարներից բացի, մաքսային անցակետում 96 մարդ կա:





























