ԱՄՆ-ը անցկացրել է B61-12 արդիականացված ատոմային ռումբի երրորդ՝ ամփոփիչ փորձարկումները: Այն չի նախատեսել միջուկային լիցքի պայթեցում, հայտնել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սպառազինության վրա նոր պոչային հատված է տեղադրվել, որն արտադրել է Boeing ընկերությունը: Հոկտեմբերի 20-ին Նեվադա նահանգի Թոնոփա պոլիգոնում ռումբը նետվել է F-15E կործանիչից: Փորձարկման ժամանակ խափանումներ չեն եղել, հավաքվել է տեսամետրիկ տեղեկատվություն եւ արվել է տեսաձայնագրում:





























