Բելգիայի վտանգի վերլուծության համակարգման հարցերի մարմինը ահաբեկչության վտանգի մակարդակը երկրորդ աստիճանից դարձրել է երրորդ («լուրջ»), հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նշվում է, որ այդ մակարդակը, որը հաշվարկվում է 4-բալանոց սանդղակով, նշանակում է, որ «սպառնալիքը հնարավոր կամ հավանական է»:

Այս նախազգուշացումը վերաբերում է առաջին հերթին այն վայրերին, որտեղ մարդկանց մեծ բազմություն է հավաքվում: