Ֆրանսիայում 13-ամյա տղան դպրոցական ավտոբուսում պատահաբար կրակել է դասընկերոջ վրա, հայտնում է France Info-ն։

Լրատվամիջոցների փոխանցմամբ դեռահասը պայուսակից հանել է իր հոր ատրճանակը, որպեսզի ցույց տա ընկերներին եւ պատահաբար կրակել է, փոխանցում է Gazeta-ն։

Ստացած վնասվածքներից 12-ամյա տղան մահացել է։

Միջադեպից հետո քոլեջի շենքը շրջապատել են ոստիկանները։ Տարվում է հետաքննություն։