Պենտագոնի ղեկավար էշթոն Քարթերը հայտարարել է «Իսլամական պետության» խմբավորման քարոզչության դեմ պայքարելու նկատառումներից ելնելով սոցցանցերում հսկողություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Քարթերը նշել է, որ երկրի անվտանգության ապահովման համար պետք է միջոց գտնել, որը չի հակասի ազատ ինտերնետի սկզբունքին, սակայն դրա հետ մեկտեղ թույլ կտա պաշտպանել քաղաքացիներին։

Նշվում է, որ ներկայումս Ազգային անվտանգության գործակալությունը փորձում է գտնել հեռախոսազանգեր կատարած այն ամերիկացիներին, որոնց կասկածում են ահաբեկչության մեջ։