Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին կրկին վերադարձել է հայրենիք, հաղորդում է Reuters-ը:

Պետության ղեկավարի օդանավը վայրէջք է կատարել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադենում, նշում են օդանավակայանի աղբյուրները, հաղորդում է Gazeta-ն:

Նշենք, որ սեպտեմբերին նա արդեն ժամանել էր երկիր, սակայն որոշ ժամանակ անց նորից լքել էր:

Ավելի վաղ Էր Ռիադը հայտարարել էր մոտ ժամանակներս երկրում հուսի ապստամբների դեմ պատերազմն ավարտելու մասին: