Չինաստանի արեւելքում սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինական հեռուստաընկերությունը։

Եվս 10 մարդ անհետ կորած են համարվում։ Ցժեցզյան նահանգում շարունակվող հորդառատ անձրեւները բարդացնում են որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փլատակների տակ է հայտնվել 30 տուն։