Ֆրանսիայում գծերից դուրս եկած գնացքի մեքենավարը հայտնել է, որ չի գերազանցել արագությունը, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով BFMTV-ն։

Հաղորդվում է, որ քննիչների հետ զրույցում մեքենավարը հայտնել է, որ չի գերազանցել թույլատրելի արագությունը։ Դատախազության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ այդ տեղեկությունը ստուգվելու է սեւ արկղերի քննության ժամանակ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արեւելքում՝ Ստրասբուրգից ոչ հեռու, ճեպընթաց գնացքը դուրս էր եկել գծերից, ինչի հետեւանքով զոհվել էր 11 մարդ։