Beeline-ը հայտարարում է Արցախում   GPRS-ռոումինգ ծառայության գործարկման մասին: Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով: 

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ եւ հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով»,-նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:                

Արցախում գտնվելիս, ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով: