Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կամոյի փողոց թիվ 8 Ռ. Ա.-ին պատկանող տան բակում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասամբ այրվում է անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ), կից կուտակված մոտ 75 տ անասնակերը եւ մոտակայքում կայանված «ԳԱԶել» մակնիշի (առանց պ/հ) ավտոմեքենայի աջակողմյան անվադողը:
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից տարահանել են մոտ 30 խոշոր եղջերավոր կենդանի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.50-ին:





























