Հոգեբանները վստահեցնում են, որ անհանգստանալն օգտակար է մարդու օրգանիզմի համար: Գիտնականների կարծիքով, երբ մարդը ուժեղ զգացմունքներ է ապրում, նա հոգեպես ավելի լավ է նախապատրաստվում թե լավ, թե վատ նորություններին:

Իրենց հետազոտության շրջանակում, ԱՄՆ Քալիֆորնիական համալսարանի գիտնականները հետեւել են իրավաբանական դպրոցների երկու հարյուր շրջանավարտների վարքագծին՝ ավարտական քննություններից երկու շաբաթ առաջ ու դրանց հաջորդած չորս ամիսներին:

Մասնագետները այդ ժամանակահատվածում մի քանի հարցում են անցկացրել, որոնց նպատակն է եղել պարզել աշակերտների զգացմունքները քննությունների նախօրեին: Հարցաթերթիկներում ընդգրկված հարցերի նպատակն է եղել պարզել, թե ինչ աստիճանի էր հասնում երեխաների տագնապը քննություններից առաջ, ինչքան շատ ժամանակ էին նրանք մտածում քննության մասին , որքանով էին վստահ, որ կկարողանան հանձնեն քննությունը, ինչքան ժամանակ էին ծախսում անհաջողության դեպքում իրենց գործողությունների մասին մտածելու վրա, հայտնում է Informing-ը:

Ի վերջո, մասնագետները բացահայտել են, որ որեւէ իրադարձության սպասելիս վարքագծի երեք հիմնական մարտավարություն կա՝ իրականությունից մտքերը շեղելը, ապագա իրադարձությունների նկատմամբ դրական վերաբերմունքը (իսկ հնարավոր անհաջողությանը՝ չկա չարիք առանց բարիքի կարգախոսով վերաբերվելը) ու բացահայտ հուզմունքը՝ վատագույն ելքի ակնկալիքով:

Հոգեբանների խոսքով, ամենաանարդյունավետ մոտեցումն է համարվել տհաճ մտքերից ու հուզմունքներից մտքերը միտումնավոր շեղելը: Հենց այդ աշակերտներն են բոլորից վատ հանձնել թեստերը ու քննության ժամանակ բոլորից շատ հուզվել: