Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ահազանգ է ստացվել, որ Ահարոնյան փողոցի տան այգում ծառից կախված տղամարդու դի կա:
Ոստիկանները եւ քննիչները դեպքի վայրում պարզել են, որ մահացածը 30-ամյա Ռ. Խ.-ն է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:
Փաստի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:





























