«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան փողոցի մասնավոր տնատիրությունների եւ Առաքելյան փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: