2016 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարությունը կշարունակի զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով, փորձնական կառուցվածքային աշխատանքներ կիրականացվեն սպառազինության ներդրման, ինչպես նաեւ հետագա արդիականացման համար: Կշարունակվի սպառազինության գնումը, այդ թվում բարձր ճշգրտության եւ մեծ հեռահարության զենքերի:





























