Եթե որեւէ կուսակցական պաշտոն ստանալուց հետո փոխի իր տունը, ավտոմեքենան կամ ապրելակերպը, ես հաշիվ եմ պահանջելու ու հեռացնելու եմ։ Նման զգուշացում է արել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ցանկանում է կուսակցության վրայիծ ջնջել 2013-ի «Մեծ կաշառք»-ի գործի բիծը։ Դավութօղլուն նոր կառավարության կազմավորումից առաջ իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ խիստ զգուշացում է արել՝ պաշտոն ստանալուց հետո նոր տուն, նոր մեքենա չգնել։
Դավութօղլուն շեշտել է, թե ինքը բոլորից հաշիվ է պահանջելու եւ բոլորն էլ իրենից պետք է հաշիվ պահանջեն, եթե իր ապրելակերպի մեջ էլ փոփոխություն տեսնեն։





























