Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւաքով գուղացիներին հասցված վնասների չափը պարզ է, այն ամփոփվել եւ ուղարկվել է Արագածոտնի մարզպետարան: NEWS.am-ի հետ զրույցում Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանը նշեց, որ ըստ տեղական հանձնաժողովի ու մարզպետարանի մշտական հանձանաժողովի ուսումնասիրությունների արդյունքների՝ քամուց տուժել է 85 տուն՝ մասնակիորեն ու ամբողջությամբ:
«Արդյունքներն արդեն մարզպետարան ենք ներկայացրել, վնասները վերականգնելու համար անհրաժեշտ է շուրջ 1500 ասբո շիֆեր, շուրջ 500 քառակուսի թիթեղ եւ մի քանի լուսամուտ»,-ասաց գյուղապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւաքով գուղացիներին հասցված վնասները չափելու համար, վարչապետի հանձնարարությամբ տեղական հանձնաժողով է կազմվել, որը նոյեմբերի 15-ին, սկսել է աշխատանքները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետեւանքով տուժած տների բնակիչները, որոնք զրկվել էին իրենց տանիքներից կամ էլ լուսամուտներից, ստիպված ժամանակավորապես իրենց հարազատների տանն են մնում:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում նոյեմբերի 12-ին, ուժեղ քամին քշել էր գյուղերի շուրջ 30-60 տան տանիք, ջարդել տան լուսամուտները, ծառերը կոտրել եւ գցել գազի խողովակների վրա, որի հետեւանքով դրանք վնասվել էին:





























