Նիգերիայի Յոլա նահանգում նոյեմբերի 17-ի երեկոյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով ավելի քան 30 մարդ է մահացել, եւս 80-ը վիրավորվել է:
Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան աղոթքից հետո, երբ մարդիկ սկսել են լքել մզկիթը:
Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, սակայն վերլուծաբանների կարծիքով, դա «Բոկո Հարամ» խմբավորման ձեռագիրն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:





























