ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դրական է գնահատել Ռուսաստանի դերը Վիեննայում Սիրիայի հարցով ընթացող բանակցություններում:

Միլանում АСЕАН  գագաթաժողովի կուլիսներում լրագրողների հետ զրույցում Օբաման նշել է, որ Ռուսաստանը Վիեննայի բանակցություններում Ռուսաստանը կառուցողական գործընկեր է եղել՝ կողմ արտահայտվելով Սիրիայում քաղաքական փոփոխություններին:

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը նկատել է, որ Մոսկվան ու Վաշինգթոնը նախկինի պես չեն պայմանավորվել Բաշար Ասադի ճակատագրի հարցում, քանի որ Կրեմլում, ըստ նրա, դեռեւս հույս ունեն, որ Սիրիայի նախագահը կմնա իշխանության, հաղորդում է AFP-ն:

«Սակայն այդ տարաձայնությունները չեն խանգարում մեզ քննարկել Սիրիայում կրակի դադարեցման հարցը»,-ասել է Օմաբան:

ԱՄՆ նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը կփոխի իր ռազմավարությունը Ասադին աջակցելու հարցում: «Մենք կողջունենք, եթե Մոսկվան իսկապես միանա գլխավոր սպառնալիքի դեմ պայքարին, որը «Իսլամական պետությունն» է : Մենք մտադիր ենք սպասել եւ տեսնել, թե որքանով է այդ փոփոխությունն իրատեսական»,-ասել է Օբաման: