Կանադայի խորհրդարանի շենքի մոտ դանակով մարդ է ձերբակալվել:
CTV հեռուստաալիքի տվյալներով, ենթադրաբար տղամարդու մոտ «թաքցված դանակ» է եղել: Մանրամասներ չի հաղորդվում դանակի չափերի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է հայտնաբերվել այն:
Կասկածյալը կալանքի տակ է, հետաքննություն է ընթանում, ասված է Կանադայի արքայական ոստիկանության հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանի Կենտրոնական շենքի մոտ, որտեղ հաճախ մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում:





























