ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում Ֆիլիպինների իշխանություններին արջի արձան է նվիրել՝ որպես երկրների միջեւ գործընկերության խորհրդանիշ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Արձանը կտեղադրվի համաժողովի արձանների այգում, որտեղ նախկինում Ռուսաստանը ներկայացված չէր։
«Քանի որ ՌԴ-ն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցել է 1998թ., մեր երկիրը ներկայացված չի եղել այգու նախնական կառուցվածում։ Այդ կապակցությամբ 2015թ. Մանիլայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում Ֆիլիպինները դիմել է Ռուսաստանի դեսպանատանը՝ առաջարկելով համալրել հավաքածուն»,- ասել են ռուսական պատվիրակությանը։
Արձանը պատրաստված է բրոնզից եւ կշռում է 530 կգ։





























