Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային գործարքների արդյունքում նավթի համաշխարհային գները վերուվար են անում:
Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայումBrent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,16 տոկոսով՝ հասնելով 43,93 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,81 տոկոսով՝ հասնելով 41 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























