Նոյեմբերի 14-ին, ժամը 09.30-ին, 43-ամյա Գրիգոր Գ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը մուտք են գործել իր տանը կից անասնագոմ եւ գողացել 4 գլուխ խոշոր եղջերավոր անասուն` պատճառելով 1.400.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողները Օդանավակայանի փողոցի թիվ 50 հասցեի հարակից դաշտից բերման են ենթարկել 53-ամյա Մաջիթ Օ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ գողությունը կատարել է ընկերոջ՝ 43-ամյա Շամիլ Ա.-ի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Շամիլ Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:





























