Նոյեմբերի 15-ին, ժամը 4.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեի մոտից բաժին են հրավիրել 24-ամյա Լեւոն Խ.-ին, ով հաղորդում է տվել, որ ժամը 4-ին Տերյան փողոցի թիվ105/1 հասցեի մոտ 2 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վնասվածքները Լեւոն Խ.-ին պատճառել են 21-ամյա Ռուբեն Ս.-ն եւ 22-ամյա Գոռ Մ.-ն, որոնք բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, ներկայացել են բաժին: