ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է «Գահերի խաղը» սերիալի գլխավոր խնդրի մասին, որը նկարահանվել է Ջորջ Մարթինի գրքի մոտիվներով:

GQ ամսագիրն տված հարցազրույցում Օբաման, ի թիվս այլ սիրելի հեռուստահաղորդումների, նշել է «Մեծ հարված» ռեալիթի շոուն Golf Channel-ով եւ «Գահերի խաղը» հեռուստասերիալը:

Նա սերիալի հերոսներից առանձնացրել է գաճաճին, բայց ասել է, որ չի հիշում նրա անունը, հաղորդում է Gazeta-ն:

«Գահերի խաղի» խնդիրն այն է, որ ես չեմ հիշում հերոսների անունները»,-ասել է ԱՄՆ նախագահն ու հավելել. «Ես հիշում եմ պերոսնաժին (վիզուալ) եւ երբ դիտում եմ, հասկանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Բայց երբ հետո կարդում եմ սերիայի ամփոփումը, որտեղ հիշատակվում են անունները, ես հիշում եմ միայն Ջոն Սնոուին, որովհետեւ ես կարողանում եմ արտասանել «Ջոն Սնոու»: