«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում մեկ դատապարտյալ դեռեւս շարունակում է հացադուլը, այլ ՔԿՀ-ներում հացադուլավորներ չկան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հացադուլավորների առողջական վիճակը բավարար է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Դատապարտյալները բողոքում են պայմանական վաղակետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի՝ իրենց դիմումները մերժելու որոշումների դեմ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը, հաջորդ օրը նրանց էր միացել եւս 6 դատապարտյալ, Վոլոդյա Ավետիսյանն նոյեմբերի 9-ին դադարեցրել է 10 օր առաջ սկսած հացադուլը:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո 6 դատապարտյալ հացադուլը դադարեցրել էր: