Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից տուժած 68-ամյա Էլզա Մանուչարյանի առողջական վիճակը կայունացել է, նա ապաքինվում է:  Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց 68-ամյա կնոջ բարեկամներից Բաբկեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ Էլզա Մանուչարյանի կյանքին վտանգ չի սպառնում:

«Արդեն աչքերը բացել է, սկսել է ուտել, որը շատ լավ է: Դեռ Վերակենդանացման բաժնում է, բայց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:

Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պարզվել է, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 32 շենքի 18 բնակարանում հրդեհն առաջացել է գազի բալոնի պայթյունից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 68-ամյա Էլզա Մանուչարյանն ու Սարմեն Հակոբյանը 1 եւ 3-րդ աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 12-ին, Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն: