ՌԴ քննչական կոմիտեն կարծում է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ֆիգուրանտ Ռուսլան Մուհուդինովը ապօրինի ճանապարհով՝ ուրիշի անձնագրով, լքել է երկիրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Համաձայն ստացված նյութերի՝ Մուհուդինովը կարող էր ապօրինի ճանապարհով՝ ուրիշի անձնագրով, լքել Ռուսաստանի տարածքը եւ մտադիր է մշտական բնակություն հաստատել արտասահմանում»,- ասել են քննչական կոմիտեից։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն միջազգային հետախուզում էր հայտարարել մեղադրյալ Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ։





























