Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խոստովանել է, որ չի կարողանում նախագահի պաշտոնում իրեն փոխարինող գտնել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Երբ սկսում ես փոխարինող փնտրել, շուջբոլորդ տրորված է: Ոչ մեկը չկա, միայն ես եմ: Դուք այլ թեկնածուներ չունեք, դրա համար ինձ բաց մի թողեք»,-ասել է Նազարբաեւը Աստանայում կառավարության ընդլայնված նիստի ժամանակ:
Նա նաեւ կատակով հավելել է, որ իր հաջորդն «ավելի վատն է լինելու»:





























