Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորման որոշում է կայացրել Չեչնիայի ՆԳՆ «Սեվեր» գումարտակի մարտիկ Ռուսլան Մուհուդինովի նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Մուհուդինովը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ենթադրյալ կազմակերպիչն է: Նա մեղադրվում է «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով:
Մեղադրյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ավելի վաղ քննությունը միջնորդել էր դատարանին կալանավորել Մուհուդինովին:
Դատարանում դատախազը հայտարարել է, որ Մուհուդինովի դեմ ցուցմունք են տվել Նեմցովի սպանության մեջ մյուս մեղադրյալները: Ենթադրաբար, նա լքել է Ռուսաստանի տարածքը եւ գտնվում է Դուբայում:





























