Հնդկաստանի հարավում՝ Թամիլնադի նահանգում, հեղեղների պատճառով ավելի քան 150 մարդ է զոհվել, մոտ 60 հազարը անօթեւան է մնացել եւ տարհանվել ավելի անվտանգ վայրեր։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր 71 զոհի մասին։

Նահանգում հեղեղումների պատճառը մի քանի շաբաթ շարունակվող հորդառատ անձրեւներն են, որոնք վարարումներ են առաջ բերել։ Նահանգի վարչական կենտրոն Չեննաի քաղաքը, որտեղ հեղեղներից զոհվել է 59 մարդ, աղետի գոտի է հայտարարվել։ Ջրի տակ են հայտնվել մետրոպոլիտենը, երկաթգծերը եւ ավտոմայրուղիները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քանչիփուրամում, որը կրոնական եւ մշակութային կենտրոն է եւ Հնդկաստանի ամենասրբազան քաղաքներից մեկը, ջրի տակ են մնացել տաճարներն ու սրբավայրերը։ Այստեղից տարհանվել է ավելի քան 16 հազար մարդ։

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ անձրեւները չեն դադարի եւս 2 օր։