2016 թվականին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կանի ամեն բան, որպեսզի մանկատան սաներին փոխանցի ընտանիքներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հայաստանի 6 մանկատներում եւ 7 ինտերնատներում դաստիարակվում է 1400 երեխա, ցերեկային խնամքի կենտրոններում եւս 300 երեխա: Նախարարությունը ցանկանում է մանկատներում դաստիարակությունը փոխարինել ընտանեկան խնամքով (ամենայն հավանականությամբ հարազատ ընտանիքներում, քանի որ մանկատան սաների 90 տոկոսն ունի ծնողներ-խմբ):
«2016-ին մենք այդ ուղղությամբ լրջագույնս ծրագրեր կիրականացնենք»,-հավաստիացրել է նախարարը:





























