Ռուսաստանն ու Լիբանանը պետք է հաճախ համակարգեն իրենց դիրքորոշումները, ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լիբանանցի իր գործընկեր Ջեբրան Բասիլի հետ բանակցությունների մեկնարկին։ «Մենք բոլորովին վերջերս հանդիպել էինք Վիեննայում «Սիրիայի աջակցության խմբի» շրջանակներում, սակայն ներկայիս պայմաններում պետք է ավելի հաճախ հանդիպենք՝ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կանգնած են մեր առաջ, եւ այն փորձությունները, որոնք բաժին են ընկել Լիբանանին, Սիրիային եւ այլ երկրներին»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ ինքը հույս ունի Բասիլ հետ քննարկել Սիրիայի ճգնաժամի լուծման հնարավորությունը։





























