2016 թվականին պետությունը կսկսի սահմանափակ կարողությունների տեր անձանց համար նոր ծրագրի իրականացումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ըստ այդմ, Ստեփանավանում 2016-ին «Լիրաժեք կյանք» ԿՀ-ն ներառական ծրագրեր է իրականացնում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար:
Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց համար ձեռք է բերվել 16 հազար օրթոպեդիկ պրոթեզներ, լսողական եւ այլ սարքեր:





























