Իշխանությունը գյուղատնտեսության աճի մասին է հայտարարում, բայց դա ուրիշ կերպ, քան բլեֆ չես անվանի: Այդ մասին նոյեմբերի  18-ին խորհրդարանում 2016-ի պետբյուջեի քննարկմանն ասել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը:  

Նրա խոսքով, եթե հավատանք վիճակագրությանը, Հայաստանում գյուղատնտեսական համախառն բերքը կազմում է մոտ 5 մլն տոննա: Եթե դա տեղափոխենք մարդու օրական սպառման վրա, կստացվի 5 կգ-ով ավել, քան Ռուսաստանում: «Դա ուղղակի բլեֆ է: Այն պետական պաշտոնյաները, որոնց հետ ես շփվել եմ, չեն կարողանում հակառակն ապացուցել», - ասել է նա:

Հիշեցնենք, որ 2015-ի I կիսամյակում գյուղատնտեսական ոլորտի  14,5 տոկոս աճ է արձանագրվել հիմնականում բուսաբուծության հաշվին` 38,7 տոկոս (եւ դա էլ` համեմատության ցածր հիմքի պատճառով, այսինքն 2014-ի վատ բերքի):