Շրջանառության հարկը Հայաստանի համար ավելի օգտակար կլինի, քան ավելացված արժեքի հարկը: Այդ մասին նոյեմբերի 18-ին ԱԺ-ում 2016-ի պետական բյուջեի քննարկումների ժամանակ նշել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, շրջանառության հարկն օգնում է հասցեական, ըստ ոլորտների տնտեսական քաղաքականությանը, ի տարբերություն ԱԱՀ-ի, որտեղ իրար են խառնվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների վճարումները: «Շրջանառության հարկ գոյություն ունի Ամերիկայում, գոյություն ունի Ճապոնիայում: Դրա օգտակարությունը գիտակցել են նաեւ Չինաստանում` Դեն Սյաոպինի օրոք: Եվ Չինաստանը դարձել է այն Չինաստանը, որը մենք տեսնում եք: Եվրոպայում ԱԱՀ-ն մնում է, եւ դա երկու գլխավոր խնդիրներից մեկն է», - ասել է Բագրատյանը:





























