Երկու հոլանդացի շտապ օգնության կեղծ մեքենայով Մեծ Բրիտանիա են ներկրել 1.6 մլրդ ֆունտ արժողությամբ հերոին եւ կոկաին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian թերթը։

Բիրմինգեմի դատարանի տեղեկություններով՝ հանցագործները գործել են բուժաշխատողների համազգեստով եւ հավանաբար նաեւ գործի մեջ  են ներքաշել հիվանդներին, որպեսզի իրենց գործունեությունն ավելի հավաստի թվա։ Ենթադրվում է, որ երկու տղամարդիկ եղել են խոշոր հանցավոր խմբավորման անդամներ, որոնք պլանավորում էին Մեծ Բրիտանիայի մեծ քանակությամբ թմրանյութ ներկրել։

Հոլանդացիներին ձերբակալելուց հետո ոստիկանությունը հայտնաբերել է, որ մեքենայում թաքցրած է եղել 38 մլն ֆունտ արժողությամբ հերոին եւ կոկաին տեսակի թմրանյութ։ Ոստիկանները գտել են  նաեւ 60 հազար դեղահաբ էքսթազի։

Դատախազը դատարանում երդվյալներին հայտնել է, որ թմրավաճառները վերջին 14 ամսվա ընթացքում այդ մեքենայով 45 ճանապարհորդություն են կատարել։

Հոլանդացիները հերքում են իրենց մեղքը։