Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը եւ Եվրոպայի հայկական ֆեդերացիան համատեղ ջանքերով նոյեմբերի 18-ին քննարկում են նախաձեռնել «Զինված հակամարտություններում լրագրող-ականատեսների վկայությունները. Լեռնային Ղարաբաղի դեպքը» թեմայով:

Միջոցառումը տեղի կունենա ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Թեոխարուսի նախագահությամբ:

Միջոցառման զեկուցողներն են լրագրողներ Դանա Մազալովան (Չեխիա), Ցվետանա Պասկալեւան (Բուլղարիա) եւ Աննա Կարապետյանը (Հայաստան/Չեխիա):