Վիեննայում որեւէ համաձայնագիր չի կնքվել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Որեւէ համաձայնագիր չի կնքվել այն մասին, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի կարող մասնակցել քաղաքական գործընթացի այս կամ այն փուլին»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը նշել է, որ Վիեննայում ձեռք բերած բոլոր համաձայնությունները արձանագրված են փաստաթղթում եւ որեւէ մեկնաբանությունների առիթ չեն տալիս։