Հայաստանի ԱԳՆ-ն ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց հատուկ անհրաժեշտության ժամանակավորապես զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։
Հիշեցնենք, որ սա պայմանավորված է հոկտեմբերի 31-ին «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից ռուսական A321 օդանավի պայթեցման փաստով, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ:
Երկար հետաքննությունից հետո ռուսական կողմը խոստովանել էր, որ օդանավում ռումբ է եղել:





























